Մոդուլային ընդունարանի շինարարություն ինֆեկցիոն հիվանդանոցում, 3–4 օրում կլինի 40 նոր պալատ (ՖՈՏՈ)

18.03.2020, 01:06
Մոդուլային ընդունարանի շինարարություն ինֆեկցիոն հիվանդանոցում, 3–4 օրում կլինի 40 նոր պալատ. Թորոսյանը լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
Մոդուլային ընդունարանի շինարարություն ինֆեկցիոն հիվանդանոցում, 3–4 օրում կլինի 40 նոր պալատ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«3-4 օրում կունենանք 40 նոր պալատ», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկար։

Նշենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 78 դեպք, 1–ն առողջացել է։ 78–ից 18–ը պարզապես հետազոտությամբ հաստատված դեպքեր են։–0–