Մինչև մարտի 23–ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, թանգարաններն ու գրադարանները
14.03.2020,
14:03
Մինչև մարտի 23–ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, թանգարաններն ու գրադարանները
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք։–0–
Загружается новость ... "Лево"