ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն ուրբաթ երեկոյան գումարել էր արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվում էին Վարչական իրավախախտումների օրենսգրքում և Քրեական օրենսգրքում նախատեսված լրացումները, որոնց համաձայն առաջարկվում է սահմանել տուգանք և քրեական պատասխանատվություն հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամանակ սահմանված խախտումների համար։
«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով», – նշել է հիմնական զեկուցող արդարադատության նախարար Վահե Դանիելյանը։
Ինչ վերաբերում է քրեական օրենսգրքին, առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում, որը անզուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժել կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Օրինագծի քննարկումը շարունակվում է։
Սկզբում նախատեսվում էր օրինագծի երկրորդ ընթերցումն անցկացնել 24 ժամում, սակայն ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նշեց Օրենսդիր մարմնի կանոնակարգի մի քանի կետեր, ըստ որոնց անհնար է անցկացնել երկրորդ նիստը սահմանված ժամկետում։ Արդյունքում երկրորդ ընթերցումը նշանակվեց երկուշաբթի` մարտի 23–ին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում