1 օրում COVID–19–ից առողջացել է 32 մարդ, 15–ը մահացել է. ԱՆ–ն թարմ տվյալներ է ներկայացնում

28.05.2020, 11:05
1 օրում COVID–19–ից առողջացել է 32 մարդ, 15–ը մահացել է. ԱՆ–ն թարմ տվյալներ է ներկայացնում
1 օրում COVID–19–ից առողջացել է 32 մարդ, 15–ը մահացել է. ԱՆ–ն թարմ տվյալներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում: 

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։–0–