436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Մարդիկ զանգվածաբար հեռանում են Ծաղկաձորից, վարչապետն ընտանիքով կմեկնի այնտեղ (ՎԻԴԵՈ)

18:19
01 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց չհեռանալ Ծաղկաձորից այն բանի պատճառով, որ տեղի հյուրանոցում մեկուսացվել են կորոնավիրուսի կասկածով 31 մարդ։

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 32 մարդ։

«Մեր հայրենակիցը չունի ջերմություն։ Նա գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն որևէ բուժում չի իրականացվում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։ Մեկուսացման մեջ գտնվող 31 մարդու մոտ ևս չկա ջերմություն և հիվանդության նախանշաններ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել համաքաղաքացիներին, ովքեր գործեցին համակարգված և չստեղծեցին խնդիրներ։ Նրանք տեղափոխվել են «Գոլդեն Փելես» հյուրանոց, և մենք նրանց համար ստեղծում ենք չորս աստղանի հյուրանոցի պայմաններ», – ասաց Փաշինյանը Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ։

Նա նաև տեղեկացրեց, որ տեղեկություններ են ստացվում, որ մարդիկ հեռանում են Ծաղկաձորից և հրաժարվում են ավելի վաղ ամրագրված համարներից։

«Ուզում եմ վստահեցնել, որ Ծաղկաձորում համաճարակաբանական վիճակը չի վատացել։ Կորոնավիրուսի ախտորոշման հավանականությունը 50/50 է։ Ինչպես արդեն նշել եմ, կորոնավիրուսով վարակված տղամարդու կնոջ մոտ հիվանդություն չի ախտորոշվել։ Խուճապի պատճառ չկա», – ասաց Փաշինյանը։

Նա նաև խնդրեց քաղաքացիներին Ծաղկաձորը չհամարել ռիսկային գոտի, մյուս հյուրանոցներում կյանքը պետք է շարունակվի սովորական ռեժիմով։

Ավելի ուշ Փաշինյանը Facebook–յան իր էջում հայտնեց, որ ընտանիքով որոշել են այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում, նաև կգիշերեն հյուրանոցներից որևէ մեկում։



Նա նաև մեկնաբանեց հարցն այն մասին, թե որքանով ճիշտ կլիներ ամբողջովին դադարեցնել ավիահաղորդակցությունն Իրանի հետ։ Փաշինյանը նշեց, որ սխալ կլիներ թույլ չտալ, որպեսզի ՀՀ քաղաքացիները վերադառնան Հայրենիք։ Եթե մնար միայն ցամաքային հաղորդակցությունը, ապա այդ դեպքում շրջապատողների հետ վարակվածների շփման հավանականությունն ավելի բարձր կլիներ։

Վարչապետի խոսքով, բեռնափոխադրումներն իրականացվում են սովորական ռեժիմում։ Քանի դեռ չկան լուրջ պատճառներ, դրանք պետք է շարունակվեն։ Հակառակ դեպքում շուկայում կսկսվեն ցնցումներ, ինչն անթույլատրելի է։ Այն պահին, երբ կառավարությունը հասկանա, որ պետք է ընդունել նման որոշում, այն կընդունվի։

«Մենք չենք կարող փակել հաղորդակցության բոլոր ուղիները, քանի որ հիվանդությունը տարածվել է բազմաթիվ երկրներում։ Մենք առանց այդ էլ սահմանների հետ կապված խնդիրներ ունենք` չորսից երկուսը փակ է», – ընդգծեց վարչապետ Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ