Մահացել է հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանը

15.12.2023, 23:14
46 տարեկան հասակում մահացել է hայտնի երգիչ Արա Մարտիրոսյանը
Մահացել է հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանը
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 46 տարեկան հասակում մահացել է hայտնի երգիչ Արա Մարտիրոսյանը:

Այդ մասին հայտնել է երգչի մենեջեր Լիլիթ Գալստյանը։ Նա գտնվում էր հիվանդանոցում: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:

«Արոոո, Արոոոո... Չէ էլի, չէէ»,-երգչի մահվան լուրին այսպես է արձագանքել հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանը։

«Արո ջան, մեռնեմ կյանքիդ»,-Ինստագրամի սթորի բաժնում գրել է երգիչ Սարո Թովմասյանը։

Երգչի մահվան կապակցությամբ նաև մենեջերն է գրառում արել:

«Արոս մահացավ, սրտի կանգ, էս անտեր աշխարհից գնաց»,- գրել է նա: