Լավ լուր. մարտի 1–ին կորոնավիրուս ախտորոշված պացիենտի թեստավորումը բացասական է
14.03.2020,
17:53
Լավ լուր. մարտի 1–ին կորոնավիրուս ախտորոշված պացիենտի թեստավորումը բացասական է
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո, նա դուրս կգրվի հիվանդանոցից», – նշել է նա Facebook–յան իր էջում:–0–
