ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց փոխհատուցել սահմանամերձ գյուղերի գյուղերի բնակիչների կոմունալ ծախսերը։
Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։
Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ»,- ասաց Սանոսյանը։–0–