Կոմունալ ծախսերը կփոխհատուցվե՞ն, թե՞ կհետաձգվեն. մեկնաբանում է փոխվարչապետը (ՎԻԴԵՈ)

09.04.2020, 15:06
Կոմունալ ծախսերը կփոխհատուցվե՞ն, թե՞ կհետաձգվեն. մեկնաբանում է փոխվարչապետը. ՎԻԴԵՈ
Կոմունալ ծախսերը կփոխհատուցվե՞ն, թե՞ կհետաձգվեն. մեկնաբանում է փոխվարչապետը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հինգշաբթի Հայկական միասնական տեղեկատվական հարթակում կայացալ ասուլիսի ժամանակ մեկնաբանել է կոմունալ վճարումների հետաձգման հավանականությունը։

Загружается новость ... "Лево"

«Հայաստանում կարող են տեղի ունենալ քննարկումներ՝ կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը վճարելու մասին։ Չեմ բացառում, որ այդ հարցին կանդրադառնանք և այդ հարցը կքննարկենք։ Սակայն պետք է աշխատենք թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով», – նշեց փոխվարչապետը։

Նրա խոսքով, կառավարությունը գալիս է պոտենցիալ շահառու խմբերը վերլուծելու ուղղությամբ, դա ավելի ճիշտ է։

«Կոմունալ վճարների հետաձգման կամ դրանց փոխհատուցման գործիքակազմը բավականին ընդարձակ է, հարկավոր է կառուցողական մոտեցում։ Պետք է քննարկել առավել խոցելի խմբերին աջակցություն տրամադրելու հարցը, մանրամասն ուսումնասիրել այդ թիրախային խմբին տրամադրվելիք օգնության ողջ գործիքակազմը», – ասաց նա։–0–