Կոչ եմ անում չկրել կտորից դիմակ. Թորոսյան

18.06.2020, 12:48
Թորոսյանը կոչ է արել չկրել կտորից դիմակ ու բացատրել է պատճառը
Կոչ եմ անում չկրել կտորից դիմակ. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին:

Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիմա մենք տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը, ես խնդրում ու կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին, այդ թվում, այստեղ ներկա, կտորի դիմակեր չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև դա մի քանի անգամ ավելի շատ է պաշտպանում, նույնը նաև մեր բոլոր քաղաքացիներին», - ասաց Թորոսյան։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսով, կտորից դիմակների ալտերնատիվ լինելը միայն պետք է  պայմանավորված լինի ֆինանսական միջոցների բացակությամբ։

«Կտորից դիմակ կրելը պետք է պայմանավորված լինի միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ, ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով։ Դա շատ կարևոր է, հատկապես այն քաղաքացիներին պաշտպանելու համար, ովքեր ավելի խոցելի են։ Նույնիսկ ԱՀԿ–ն ասում է. եթե 60 տարեկանից բարձր ես և խոցելի խմբում ես, պարտադիր կրիր բժշկական եռաշերտ դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլը դուրս գալուց և ներս գալուց, արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս», – ասաց նախարարը։

Հայաստանում հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով։–0–