Կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացում չի լինի, «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա
24.03.2020,
15:30
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացում չի լինի, «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:
Այս մասին նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական կայքում։
«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։
«Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–
Загружается новость ... "Лево"