Կենդանաբանական այգին ու մարզադպրոցները Երևանում կվերաբացվեն COVID-19-ի պայմաններում. փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կենդանաբանական այգին և մարզադպրոցները Երևանում կվերականգնեն իրենց աշխատանքը չնայած կորոնավիրուսի համավարակին: Այս մասին երկուշաբթի Հայկական միասնական տեղեկատվական հարթակում հայտնել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Նա նշել է, որ Երևանյան կենդանաբանական այգին գործում է արդեն այսօր՝ անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:
Ինչ վերաբերում է մնացած մշակութային հաստատություններին ու գրադարաններին, մանկապատանեկան կենտրոններին, ապա նրա խոսքով, կանոններ են մշակվում, ըստ որոնց դրանք նույնպես կգործեն: Մասնավորապես, չի բացառվում, որ մանկապատանեկան կենտրոններում կանցկացվեն պարապմունքները միայն անհատական կարգով:
«Մենք քննարկում ենք հունիսի 1-ից բոլոր կազմակերպությունների բացման հարցը, որոնք գտվում են քաղաքապետարանի ենթակայության տակ, այդ թվում մարզադպրոցների, որտեղ հավաքականներն արդեն սկսում են պատրաստվել»,- նշել է Վիրաբյանը:
Նա նաև հայտնել է, որ արդեն մշակվել են հատուկ կանոններ մարզադպրոցների համար, քննակվում է անվտանգության ապահովման համար ծախսերի հարցը:
«Քաղաքապետարանը պատրաստ է հոգալ բոլոր ծախսերը, որոնք ենթադրվում է անել, որպեսզի մենք կարողանանք համավարակի տարածումը կանխարգելենք, բայց միաժամանակ, [մարզադպրոցների] գործունեությունը ծավալվի, որպեսզի մեր հավաքականները կարողանան կազմվեն: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք լուծել այս խնդիրները»,- նշել է Վիրաբյանը:
Թատրոնների մասով նա նույնպես նշել է, որ մասնակիորեն լուծվել է թատրոնների աշխատանքի հարցը, սահմանված կարգով նախատեսվում է ոչ ավելի քան 10 մարդուց բաղկացած թատերախմբերի փորձերը:
Ինչ վերաբերում է թատրոնների և թանգարանների ֆինանսավորմանը, ապա, նրա խոսքով, եթե նախկինում դրանք ֆինանսավորվում էին ոչ միայն պետական միջոցներով, այլև գումարներով, որոնք ստացվում էին տոմսերի վաճառքից կամ վարձակալության հանձնված տարածքներից, ապա ներկա պայմաններում դրանց մուտքերը կրճատվել են և առաջացել են խնդիրներ աշխատավարձերի ֆոնդի հետ:
«Երևանի քաաղաքապետարանը կֆինանսավորի այդ բացը, որպեսզի հնարավորություն ունենան մեր աշխատակիցներին 100 տոկոսով վճարելու իրենց աշխատավարձը»,- նշել է Վիրաբյանը: -0-