Կառուցվել է 14 օրում. «Արաբկիր» ԲԿ–ում բացվել է մեկուսարան կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար (ՖՈՏՈ)

17.06.2020, 13:03
Կառուցվել է 14 օրում. «Արաբկիր» ԲԿ–ում բացվել է մեկուսարան կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար. ՖՈՏՈ
Կառուցվել է 14 օրում. «Արաբկիր» ԲԿ–ում բացվել է մեկուսարան կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Արաբկիր» ԲԿ–ում բացվել է հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կառուցվել է 14 օրում, համապատասխանում է հակահամաճարակային կանոններին, շատ հարմար է ծնողի և երեխայի մեկուսացման համար մինչև կլինի թեստի պատասխանը»,– նշել է նախարարը Facebook-յան իր էջում։

Հայաստանում հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ:–0–