Կարգավորիչի ղեկավարը մեկնաբանել է «Դարոինկ»–ում կորոնավիրուսով վարակված աշխատակցի մասին տեղեկությունները (ՎԻԴԵՈ)

07.04.2020, 18:57
Կարգավորիչի ղեկավարը մեկնաբանել է «Դարոինկ»–ում կորոնավիրուսով վարակված աշխատակցի մասին տեղեկությունները ու գնահատել է հնարավոր ռիսկերը
Կարգավորիչի ղեկավարը մեկնաբանել է «Դարոինկ»–ում կորոնավիրուսով վարակված աշխատակցի մասին տեղեկությունները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին որ «Դարոինկ» ընկերությունում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ։

«Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո մենք հանդիպել ենք ընկերության ներկայացուցիչների հետ։ Մեր տեսուչները տեղում պարզել են, որ վարակվածը ոչ թե արտադրության աշխատակից է, այլ մենեջեր», – ասաց նա Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

Ավետիսյանի խոսքով, այս դեպքը կարող է դառնալ ավելի մասշտաբային վարակի օջախ, սակայն ընկերության աշխատակիցները չեն շփվել մենեջերի հետ և «այս արտադրամասում վիրուսի տարածումն ունի գրեթե զրոյական ռիսկ»։

Загружается новость ... "Лево"

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում խոշոր ձեռնարկություններն ամեն օր ուղարկում են լուսանկարներ և տեսանյութեր իրականացված ախտահանիչ աշխատանքների մասին։

Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրեց, որ բոլոր ձեռնարկություններին հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերեսների, գործիքների, սարքավորումների, փայտե բռնակների, դրամարկղերի ախտահանում, օդափոխում, տեղադրել ախտահանիչ ապարատներ և օճառ, կտորից սրբիչները փոխարինել մեկանգամյա թղթերով, ինչպես նաև արգելել աշխատանքի գալ այն աշխատակիցներին, ովքեր ունեն ինֆեկցիայի ախտանիշներ։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 7–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 853 դեպք։ Առողջացել է 87 պացիենտ: Փաստացի բուժվողների թիվը՝ 758, բացասական թեստերի թիվը 4287 է: Մահացել է, ցավոք, 8 մարդ:-0-