Կարևոր. Հայաստանից ՌԴ չվերթեր կկազմակերպվեն

11.05.2020, 15:07
Կարևոր. Հայաստանից ՌԴ չվերթեր կկազմակերպվեն
Կարևոր. Հայաստանից ՌԴ չվերթեր կկազմակերպվեն

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստանից վերադառնալ հայրենիք երկու չվերթերով` դեպի Վորոնեժ և Միներալնիե Վոդի, նշվում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան Facebook–յան էջում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախնական ժամանակացույցի համաձայն` Երևան–Վորոնեժ № NGT747 չվերթը նախատեսված է 2020թ.–ի մայիսի 17–ին ժամը 13։20–ին (տեղական ժամանակ), Երևան – Միներալնիե Վոդի № NGT743 չվերթը նախատեսված է 2020թ.–ի մայիսի 18–ին ժամը 04։05–ին (տեղական ժամանակ)։

Վորոնեժ չվերթը հնարավոր է միայն Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տուլայի, Տամբովի, Ռյազանի, Պենզայի, Սարատովի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում։

Միներալնիե Վոդի չվերթը նախատեսված է միայն Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնք բնակվում են Ստավրոպոլի երկրամասում, Կարաչա–Չերկեսիայում, Կաբարդա–Բալկարիայում,  Հյուսիսային Օսեթիայում, Ինգուշիայում, Չեչնիայում, Դագեստանում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում։

Չվերթերի համար հարկավոր է գրանցվել` անցնելով հետևյալ հղմամբ։ Օդանավերի տեղերը սահմանափակ են։ Ցանկերը ձևավորվելու են պետական ծառայությունների կայքում գրանցման հիման վրա։–0–