Կառավարությունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորությունը. վարչապետի մամուլի քարտուղար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

12.05.2020, 17:10
Կառավարությունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորությունը, ինչպես նաև մի շարք սահմանափակումների ներդնումը կորոնավիրուսի իրավիճակի կապակցությամբ. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Կառավարությունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորությունը. վարչապետի մամուլի քարտուղար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը քննարկում է մայիսի 14–ից հետո արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորությունը, ինչպես նաև մի շարք սահմանափակումների ներդրումը կորոնավիրուսի իրավիճակի կապակցությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ 

Загружается новость ... "Лево"

Հայկական ԶԼՄ–ները հայտնում են, որ կառավարությունը մտադիր է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը և սահմանել փողոցում դիմակներ կրելու պարտադիր պայման։ 

«Սահմանափակումների  հնարավոր երկարաձգման հարցն այսօր դեռ քննարկվում է։ Վերջնական որոշումը կհրապարակվի մայիսի 14–ին` ավելի վաղ հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտի օրը», – ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով, դեռևս վաղ է խոսել նոր սահմանափակումների ներդրման մասին, դա մասնավորապես վերաբերում է փողոցում դիմակներ կրելու պարտադիր պայմանին, ինչպես նաև հասարակական տրանսպորտի սահմանափակման հնարավոր վերացմանը։

«Քանի որ վերջնական որոշում դեռ չկա, ապա այդ ողջ տեղեկատվությունը չի կարող ստույգ լինել։ Կառավարությունը քննարկում է բոլոր տարբերակները», – ասաց վարչապետի մամուլի քարտուղարը։ 

Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ:-0-