Կապանի ԲԿ–ում կորոնավիրուսով հիվանդներ կա՞ն, ԲԿ–ն պարզաբանում է

24.02.2020, 10:57
Կապանի ԲԿ–ում կորոնավիրուսով հիվանդներ կա՞ն, ԲԿ–ն պարզաբանում է
Կապանի ԲԿ–ում կորոնավիրուսով հիվանդներ կա՞ն, ԲԿ–ն պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Կապանի ԲԿ–ն հերքում է լուրերն այն մասին, թե ԲԿ–ում կորոնավիրուսով հիվանդներ կան, որոնք մեկուսացվել են։

«Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ–ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության», – նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում։

«Պաշտոնապես հայտնում ենք ,որ առ այսօր,ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։ Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի», – նշվում են ԲԿ–ից։

Նշենք, որ Կապանը Սյունիքի մարզի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Իրանի հետ սահմանում։
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 19–ին։ Այսօրվա դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարութունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, փետրվարի 24–ի դրությամբ երկրում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 2592–ի, ապաքինվել է 24734 մարդ։ Կիրակի Չինաստանի 21 շրջանների իշխանությունները հայտնել են, որ փետրվարի 22–ին իրենց տարածաշրջանում չի գրանցվել կորոնավիրուսով վարակվելու ոչ մի նոր դեպք։–0–