Կա մի վտանգավոր տենդենց. Թորոսյանը կորոնավիրուսի հետ կապված նոր տվյալներ ներկայացրեց

04.06.2020, 11:37
Կա մի վտանգավոր տենդենց. Թորոսյանը կորոնավիրուսի հետ կապված նոր տվյալներ ներկայացրեց
Կա մի վտանգավոր տենդենց. Թորոսյանը կորոնավիրուսի հետ կապված նոր տվյալներ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց, որ մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվն ենք ունեցել կորոնավիրուսով դեպքերի՝ 697 նոր դեպք։

Загружается новость ... "Лево"

«Հետևաբար, ընդահանուր դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը՝ հասնելով 11 221-ի: Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես նույնն է մնում: Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերին միացված 15 հոգի: Նաև կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում», – նշեց նախարարն` ավելացնելով, որ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում:

«Փաստացի հիմա հնարավոր է նմանատիպ սցենար ունենանք, դրա համար շատ կարևոր է հենց արտադրական ձեռնարկություններում կանոնների խիստ պահպանումը»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով, լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը։

«Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալիզացիա: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային  ֆոնդի վրա: Եվ շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն որ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենն ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,-ասաց նա:

Հայաստանում հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան ելքով։–0–