ԿԸՀ-ն դադարեցնում է հանրաքվեի նախապատրաստման բոլոր աշխատանքները

17.03.2020, 01:08
ԿԸՀ-ն դադարեցնում է հանրաքվեի նախապատրաստման բոլոր աշխատանքները
ԿԸՀ-ն դադարեցնում է հանրաքվեի նախապատրաստման բոլոր աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է այն մասին, որ ՀՀՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-