Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել. Թորոսյան
10.04.2020,
15:52
«Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ», – ասել է Թորոսյանն ու նշել, որ ժամանակին ասելէ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում է, որ խորհուրդ է տրվում կրել
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադարձել է դիմակ կրելու նպատակահարմարությանը։
«Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ: Դիմակներ և ձեռնոցներ առօրյայում կրելու նպատակը վիրուսը չհասցնելն է օրինակ բերանին, քթի, ականջին, քանի որ մենք հաճախ ձեռքով կարող է դիպչենք մեր դեմքին», – նշեց Թորոսյանը:
Նրա խոսքով խորհուրդ է տրվում դիմակ կրել նաև շատ խիտ մարդկանց շրջապատում:
«Նույնը ձեռնոցն է: Ձեռնոցն ավելի վտանգավոր է, եթե չի փոխվում և պատշաճ չի հանվում։ Հիմա նշվում է, թե դիմակ նույնիսկ կարելի է կրել ութ ժամ: Հիմա անգամ ԱՀԿ–ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել նույնիսկ կտորից` պատշաճ լվանալով, քանի որ հիմա ամբողջ աշխարհում կա պաշտպանիչ միջոցների դեֆիցիտ», – ասաց առողջապահության նախարարը։
Նա նաև ասաց, որ դիմակ ցանկալի է կրել ինչքան հնարավոր է շատ և տարբեր տեղեր, բայց թե որքան դա ձեզ կպաշտպանի կախված է լինելու ձեզնից:
«Օրինակ ձեռքերն ավելի հաճախ լվանալն էլ ավելի կարևոր է, քան դիմակը առօրյայում, բայց ձեռքերը լվանալու հնարավորություն կարող է ամեն պահի չունենանք: Դիմակ կրելն ամեն դեպքում ամենուր խորհուրդ է տրվում, ինչին ես ինքս ժամանակին ասել եմ, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»,-ասաց նա:–0–
Загружается новость ... "Лево"