Ժամանակավորապես կասեցվել է Խորենացի պողոտայում գործող Ոսկու շուկայի գործունեությունը (ՎԻԴԵՈ)

04.06.2020, 16:17
Ժամանակավորապես կասեցվել է Խորենացի պողոտայում գործող Ոսկու շուկայի գործունեությունը. ՎԻԴԵՈ
Ժամանակավորապես կասեցվել է Խորենացի պողոտայում գործող Ոսկու շուկայի գործունեությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակավորապես կասեցվել է Խորենացի պողոտայում գործող Ոսկու շուկայի գործունեությունը, նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook–յան էջում։

Загружается новость ... "Лево"

«Մարդկային կուտակումներ, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու և այլ խնդիրներ․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած այս ու այլ խախտումների հիմքով՝ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է Երևանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու հայտնի շուկայի ՝ «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի գործունեությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախորդիվ կասեցվել էր շուկայի առանձին տաղավարների գործունությունը, այս անգամ՝ շուկան ամբողջությամբ։–0–