634.8
7.06
524.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Իրանի ԱԳ նախարար. «Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է» (ՎԻԴԵՈ)

15:20
27 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, հարգում և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոններն ու իրավունքները միշտ պաշտպանված լինեն։ Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, և մենք հստակ արտահայտվել ենք այդ կապակցությամբ», – հայտարարեց նա։

Նշելով, որ Իրանը լուրջ վնասներ է կրել հակամարտության հետևանքով` Զարիֆը հայտարարեց, որ իր երկիրը տեսել է պատերազմներ և ծանոթ է այն ցավին ու տաջանքներին, որոնք կրում են մարդիկ պատերազմի ժամանակ։

«Իրանը պատրաստ է տրամադրել հումանիտար օգնություն` մարդկանց տառապանքները հաղթահարելու համար։ Մենք պատրաստ ենք ավելի շատ զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և անվտանգության ոլորտներում», – ասաց նա։
Իրանի ԱԳ նախարարը նաև նշեց, որ Իրանն ու Հայաստանն ընդհանուր շատ մտահոգություններ ունեն` ընդգծելով, որ դրանց թվում է ահաբեկիչների և օտարերկրյա գրոհայինների առկայությունը։

Նա նաև հայտարարեց, որ Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում` Կովկասի երկրների հետ, զարգացնել համագործակցությունը տնտեսական ոլորտում` մարդկանց բարեկեցությունը լավացնելու համար։
«Հուսով ենք, որ այդ համագործակցությունը տարածաշրջանում կձևավորվի` հարգելով ժողովուրդների իրավունքներն ու ուժի չկիրառման սկզբունքով», – ավելացրեց Զարիֆը։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
15 Փետրվարի 2021
Սկսվում է Առաջավորաց պահքը, ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոնը
Սկսվում է Առաջավորաց պահքը,  ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոնը
20:10
14 Փետրվարի 2021
Վաղը Երևանում նոր երթուղի է գործարկվում, 100 դրամանոց ունենալը պարտադիր է (ՖՈՏՈ)
Վաղը Երևանում նոր երթուղի է գործարկվում, 100 դրամանոց ունենալը պարտադիր է. ՖՈՏՈ
20:00
14 Փետրվարի 2021
ԱԻՆ–ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը
ԱԻՆ–ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը
17:25
14 Փետրվարի 2021
«Մենք չենք կարող սակարկության հանել մեր Հայրենիքը». Սարգսյանն` Արցախի հարցով բանակցությունների և Փաշինյանի վարչապետության հետևանքների մասին (ՎԻԴԵՈ)
«Մենք չենք կարող սակարկության հանել մեր Հայրենիքը». Սարգսյանն` Արցախի հարցով բանակցությունների և Փաշինյանի վարչապետության հետևանքների մասին (ՎԻԴԵՈ
12:04
14 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2703 թեստ, հաստատվել է 145 նոր դեպք, 73 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2703 թեստ, հաստատվել է 145 նոր դեպք, 73 մարդ առողջացել է
10:15
14 Փետրվարի 2021
Շուրջ 9 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
20:34
13 Փետրվարի 2021
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
16:35
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
12:37
13 Փետրվարի 2021
Ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլի տարին Հայաստանին և նրա հարևաններին. մեկնաբանում է աստղաբանը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլը Հայաստանին ու նրա հարևաններին. ՎԻԴԵՈ
11:21
13 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է
23:12
12 Փետրվարի 2021
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար, բայց բանակցությունների արդյունքում վերադարձրել են
20:38
12 Փետրվարի 2021
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները