553.06
6.73
482.81
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 34981 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

«Ինքնամեկուսացված» Երևան. ամայի փողոցներ, դատարկ այգիներ ու պուրակներ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

19:41
25 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանցիները, ինչպես նաև Հայաստանի մյուս մարզերի բնակիչներն արդեն շուրջ 10 օր է` ապրում են արտակարգ դրության պայմաններում, որը սահմանվել է մարտի 16–ին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Սակայն միայն արտակարգ դրության սահմանումը բավարար չեղավ։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կեսգիշերից, յոթ օրով, ներդրվում են քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեություն ծավալելու նոր սահմանափակումներ։

Ереван в карантине

Հիմա տնից թույլատրվում է դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և պարետի կողմից սահմանված ձևաթուղթ, որը կարելի է լրացնել ձեռագիր։

Ереван в карантине

Հայտարարվեց, որ երկրում աշխատելու են սահմանափակ թվով օբյեկտներ, որոնց թվում են մթերային խանութներն ու դեղատները։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը որոշեց ստուգել` արդյոք հետևում են երևանցիները նախօրեին սահմանված խիստ կանոններին ու սահմանափակումներին։

Ереван в карантине

Երևանի կենտրոնական փողոցներում անսովոր դատարկություն է տիրում։ Կան քիչ թվով մեքենաներ, և դա այն դեպքում, երբ սովորական օրերին Երևանի կենտրոնում կիլոմետրանոց խցանումներ են։

Ереван в карантине

Քիչ է նաև հասարակական տրանսպորտը, փողոցներում հազվադեպ կարելի է տեսնել ավտոբուսներ և տրոլեյբուսներ, բայց շատ են հեծանիվներով մարդիկ։

Պուրակներն ու այգիները ևս մարդաշատ չեն։

Երևանցիների և Հայաստանի հյուրերի սիրելի վայրը` Սարյան փողոցի գինետների շարքը, սրճարաններն ու ռեստորանները ևս փակ են։

Ереван в карантине

Դրա փոխարեն «բարգավաճում է» փողոցային առևտուրը։ Չնայած Երևանի քաղաքապետարանի հորդորներին, առևտրականները նախկինի պես իրենց ապրանքը դասավորում են հենց մայթերին, սակայն պետք է նշել, որ նրանց առևտուրը շատ «թույլ է»։

Բաց էր նաև քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող մատուռը։ Իհարկե ներսու ոչ ոք չկար։

Ереван в карантине

Եվ այս ամենը` երևանյան մեղմ գարնան ֆոնին, որի համար ոչ մի նշանակություն չունեն վիրուսներն ու արտակարգ դրությունը։ Եվ, նայելով վառ կապույտ երկնքի ֆոնին ծաղկող ծառերին կամա, թե ակամա ուզում ես հավատալ, որ մենք շուտով կհաղթենք, և մեր սիրելի քաղաքը կվերադառնա իր առօրյային, իսկ երևանցիներն, անցնելով դաժան փորձության միջով, կսկսեն ավելի հոգատար վերաբերվել շրջապատող աշխարհին և միմյանց։–0–

Ереван в карантине

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:42
20 Հուլիսի 2020
Բերդի փրկարարները ստացան հակառակորդի ԱԹՍ-ից խոցված շտապօգնության մեքենաների «յուղը վրան» տարբերակը (ՖՈՏՈ)
Բերդի փրկարարները ստացան հակառակորդի ԱԹՍ-ից խոցված շտապօգնության ավտոմեքենաների «յուղը վրան» տարբերակը.Փաշինյան. ՖՈՏՈ
23:00
20 Հուլիսի 2020
Վերջապես. Հայաստանին են մոտենում սևծովյան սառը և խոնավ հոսանքներ
Ուրախ լուր Սուրենյանից. Հայաստանին են մոտենում սևծովյան սառը և խոնավ հոսանքներ
19:49
20 Հուլիսի 2020
ՏՄՊՊՀ-ն կոչ է արել ԵԱՏՄ-ին և ՌԴ-ին քայլեր ձեռնարկել «ծիրանի պատերազմի» հարցով
ՏՄՊՊՀ-ն կոչ է արել ԵԱՏՄ-ին և ՌԴ-ին քայլեր ձեռնարկել «ծիրանի պատերազմի» հարցով
19:38
20 Հուլիսի 2020
Երևանի մանկատներից մեկում հաղթահարել են կորոնավիրուսը
Երևանի մանկատներից մեկում հաղթահարել են կորոնավիրուսը
18:21
20 Հուլիսի 2020
«Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ». Փաշինյանը առաջնագծից տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
«Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ». Փաշինյանը առաջնագծից տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
18:08
20 Հուլիսի 2020
Ովքե՞ր կարող են COVID-19-ի թեստավորում անցնել. փոփոխություն կորոնավիրուսի թեստավորման հրամանում
COVID-19-ի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
16:58
20 Հուլիսի 2020
Փորձագետը նշել է «ծիրանի պատերազմներից» խուսափելու միջոցը
Փորձագետը նշել է «ծիրանի պատերազմներից» խուսափելու միջոցը
16:52
20 Հուլիսի 2020
Հայկական ԱԹՍ-ները խոցել են հակառակորդի 3 տանկ, Հռոմի պապն էլ դիմել է Հայաստանին և Ադրբեջանին. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայկական ԱԹՍ-ները խոցել են հակառակորդի 3 տանկ, Հռոմի պապն էլ դիմել է Հայաստանին և Ադրբեջանին. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
11:15
20 Հուլիսի 2020
Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 9 մարդ․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 53 տարեկան
Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 9 մարդ․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 53 տարեկան․ ԱՆ-ն մանրամասնում է
11:05
20 Հուլիսի 2020
3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը
3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը
10:49
20 Հուլիսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 104 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 34981–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 104 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 34981–ի
10:15
20 Հուլիսի 2020
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը պահպանվել է հարաբերական անդորր․ ՊՆ
Հակառակորդը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց