Ինչպես են վճարվելու թոշակն ու սոցվճարներն արտակարգ դրության ժամանակ. պարզաբանում է նախարարը

18.03.2020, 00:12
Նախարարը պարզաբանում է, թե ինչպես են վճարվելու թոշակն ու սոցվճարներն արտակարգ դրության ժամանակ
Ինչպես են վճարվելու թոշակն ու սոցվճարներն արտակարգ դրության ժամանակ. պարզաբանում է նախարարը
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ դրության պայմաններում փոստային բոլոր բաժանմունքներն օպերատիվ ռեժիմով ապահովելու են կենսաթոշակների և սոցիալական վճարների վճարումը Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող քաղաքացիներին, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Загружается новость ... "Лево"

«Սոցիալական վճարներն ու թոշակները վճարվելու են փոստային բաժանմունքներում սահմանված ժամկետներում։ Եթե քաղաքացիները չեն կարողանա գալ փոստային բաժանմունք, ապա թոշակներն ու սոցվճարներն անհապաղ կբերվեն տուն», – ասաց նա երեքշաբթի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

Արշակյանը նաև ընդգծեց, որ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով` փոստային բաժանմունքներում հնարավոր են որոշ սահմանափակումներ։

«Փոստային բաժանմունքներն աշխատելու են` իրավիճակին համապատասխան։ Գործարկվել են անձնակազմի անվտանգության ապահովման և փոստի միջոցով վիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելու գործիքներ։ Դրանց թվում է բաժանմունքների այցելուների թիվը», – ասաց նա։–0–