ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը, ընդառաջ գնալով հանրության և լրատվամիջոցների ցանկությանը, հրապարակել է այս օրերին բուժաշխատողների առօրյայից որոշ դրվագներ։
Загружается новость ... "Лево"
«Լուսանկարները բաց են օգտագործելու համար», – նշել են ԱՆ–ից:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 16 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–