Հյուսիսային մարզերում կիրականացվեն մակրոսեյսմիկ հետազոտություններ. ԱԻՆ

14.02.2022, 09:17
ԱԻՆ-ը հյուսիսային մարզերում կիրականացնի մակրոսեյսմիկ հետազոտություններ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար
Հյուսիսային մարզերում կիրականացվեն մակրոսեյսմիկ հետազոտություններ. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօրվանից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանկով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ, Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ փետրվարի 13-ին, Հայաստանում կրկին գրանցվել էր ուժեղ երկրաշարժ, որը զգացվել էր նաև Երևանում:-0-