Հույս կա, որ մոտ ժամանակներս կկարողանանք հանել սահմանափակումները Թորոսյանն այցելել է հատուկ ռեժիմում գտնվող Վարդենիս (ՖՈՏՈ)

29.04.2020, 17:54
Հույս կա, որ մոտ ժամանակներս կկարողանանք հանել սահմանափակումները Թորոսյանն այցելել է հատուկ ռեժիմում գտնվող Վարդենիս. ՖՈՏՈ
Հույս կա, որ մոտ ժամանակներս կկարողանանք հանել սահմանափակումները Թորոսյանն այցելել է հատուկ ռեժիմում գտնվող Վարդենիս (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակներում եղանք նաև Վարդենիս քաղաքում, որը պարետի որոշմամբ մուտքի և ելքի սահմանափակումների ռեժիմում է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մարզպետի և քաղաքապետի հետ քննարկեցինք քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը։ Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի և մենք մոտ ժամանակներս կկարողանանք հանել եղած սահմանափակումները», – նշել է նախարարը։

Նշենք, որ Վարդենիսում հայտարարվել է մուտքի և ելքի հատուկ ռեժիմ այնտեղ տարածված կորոնավիրուսի հետևանքով։

Загружается новость ... "Лево"

Պարետի որոշմամբ, ապրիլի 21–ին Վարդենիսում հայտարարված սահմանափակումները երկարացվել են մինչև մայիսի 3–ը։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 29–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1932 դեպք, առողջացումների թիվը հասել է 900-ի, մահացել է, ցավոք, 30 մարդ:–0–