Հունվարի 31–ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը
03.02.2025,
12:14
Ջրծաղիկի դեմ պատվաստումները կիրականացվեն փուլային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պետության կողմից առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով։
Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն արդեն իսկ ապահովված են ջրծաղիկի դեմ ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութով։
Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ։
Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ: