573.17
6.58
485
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հռոմից վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14–օրյա կարանտինում. տեղի է ունեցել Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը

20:18
13 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, հաղորդում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը:
Անդրադարձ է կատարվել մարտի 15-ին Հռոմից վերադարձող քաղաքացիների թռիչքային, արդեն ՀՀ տարածքում ստուգման ու կարանտինային ռեժիմի մանրամասներին: Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից Երևանի ժամանակով ժամը 21:30 մեկնող չարթերային թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:

Հանձնաժողովի անդամները քննարկել են զբոսաշրջային հոսքերի դինամիկան ու դրա ազդեցությունը ոլորտի կազմակերպությունների վրա:

Загружается новость ... "Лево"

«Հանձնաժողովը արձանագրել է, որ մինչև մարտի 23-ը դասերը դադարեցրած ՀՀ պետական ուսումնական հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի, ուսումնական ծրագրի բացթողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով` (օնլայն) կազմակերպելու նախաձեռնությունները ողջունվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կարևորվել է տեղեկատվական դաշտում կորոնավիրուսի մասին ճշգրիտ ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը ու այդ ուղղությամբ քայլերի էլ ավելի ակտիվացումը:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև պետական կառույցների աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի անցնելու հնարավորությունները, ինչի կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: Այսօր` մարտի 13–ին, հայտնի դարձավ վարակման ևս 2 դեպքի մասին։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:07
07 Օգոստոսի 2020
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
21:57
07 Օգոստոսի 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
21:38
07 Օգոստոսի 2020
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ. ՎԻԴԵՈ
20:52
07 Օգոստոսի 2020
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար  Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
20:14
07 Օգոստոսի 2020
36 ժամ ջուր չի լինի Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի,  Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
19:40
07 Օգոստոսի 2020
Հայտնի են 1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները (ՖՈՏՈ)
Հայտնի են  1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները. ՖՈՏՈ
19:07
07 Օգոստոսի 2020
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ.ՎԻԴԵՈ.
19:00
07 Օգոստոսի 2020
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի (ՍԽԵՄԱ)
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի. ՍԽԵՄԱ
16:55
07 Օգոստոսի 2020
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:32
07 Օգոստոսի 2020
Հայաստանում սպասվու՞մ է կորոնավիրուսի 2–րդ ալիք. մեկնաբանում է բժիշկը (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի,վարակի նվազման և երկրորդ ալիքի մասին՝ Գևորգ Գրիգորյանի մեկնաբանմամբ. ՎԻԴԵՈ
15:35
07 Օգոստոսի 2020
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:09
07 Օգոստոսի 2020
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել