Հովիկ Աղազարյանն առաջարկում է տուգանել խանութից առանց ՀԴՄ կտրոն դուրս եկող քաղաքացուն (ՎԻԴԵՈ)
12:33
02 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե կարելի է որոշում ընդունել, որ քաղաքացին, եթե առևտրի կենտրոնից, խանութից դուրս է գալիս ու այդ պահին չունի ՀԴՄ, իր նկատմամբ վարչարարություն կիրառվի։
«ՀԴՄ–ի մասով հնարավոր է, եթե մեր բյուջեն 100 անգամ ավելի շատ լինի։ Այսինքն՝ այսպիսի վարչարարություն իրականացնելը ենթադրում է, որ ՊԵԿ-ը մոտ 100 հազար աշխատող պետք է ունենա, որ անի։ Հարց է առաջանում՝ առհասարակ, դա արդյունավե՞տ է, թե՞ չէ», - նշեց ՊԵԿ նախագահը։
Նա ասաց, թե դեպք է եղել, որ իրեն էլ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել։
«Շատ ակներև է, որ բնականաբար կա ստվեր, կա մեծ թվով վարչարարական խնդիր, բայց դա չի նշանակում, որ աճ չի գրանցվում», - նշեց Բադասյանը։–0–
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ