5 մահ մեկ օրում և 134 առողջացած. ԱՆ–ն մանրամասնում է

17.05.2020, 11:03
5 մահ մեկ օրում և 134 առողջացած. ԱՆ–ն մանրամասնում է
5 մահ մեկ օրում և 134 առողջացած. ԱՆ–ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Загружается новость ... "Лево"

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 40230 թեստավորում» – նշվում է հաղորդագրության մեջ: 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 189 նոր դեպք և 134 առողջացած։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (կին), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: 

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է։–0–