Հայտնի են նոր մանրամասներ կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի մասին
15.03.2020,
13:38
Հայտնի են նոր մանրամասներ կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի են նոր մանրամասներ կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի մասին։
Ինչպես քիչ առաջ հայտնեց Առողջապահության նախարարությունը, մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են
ArmLur.am-ի հաղորդմամբ, դպրոցահասակ երեխան հենց առաջին օրվանից գտնվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Նա մարտի 8-ին Էջմիածնում կայացած նշանադրության արարողության մասնակիցներից է և մեկուսացված է եղել հենց Իտալիայից ժամանակ կնոջ մոտ վարակի հայտնաբերման առաջին իսկ օրվանից։ ArmLur.am-ին հաջողվել էր մի պահ զրուցել էջմիածնեցի դպրոցահասակ երեխայի հետ, որը փոխանցել էր, թե իրեն շատ լավ է զգում։
Ինչպես Facebook–յան էջում հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար` չի նշվում Էջմիածնի դպրոցի համարը: Շփման շրջանակը մեկուսացվում է: –0–