Հայտնի են Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամերը

17.03.2020, 15:32
Հայտնի են Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամերը
Հայտնի են Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամերը
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնել է, թե ինչ գրաֆիկով է աշխատելու՝ երկրում արտակարգ դրության պայմաններում:

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով ՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը նշում է, որ աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։-0-