Հայտնի են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստի արդյունքները

13.03.2020, 23:45
Հայտնի են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստի արդյունքները
Հայտնի են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնել է այսօր Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստի արդյունքները։

Այսօր ԱՆ–ն հայտնել էր, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ, նրանցից վերցվել էին նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում:

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից տեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են տեստերի պատասխանները. Բոլոր 5–ի տեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը», – նշել է Ղուկասյանը:

Այսօր մի շարք ԶԼՄ–ներ հայտնել էին, որ Իտալիայի քաղաքացին օրերս այցելել էր Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկա։–0–