Հայտնի են ՀՀ վարչապետի և Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի արդյունքները

14.03.2020, 17:35
Հայտնի են ՀՀ վարչապետի և Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի արդյունքները
Հայտնի են ՀՀ վարչապետի և Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ` Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են։

Այս մասին Facebook–յան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Փաշինյանը։

Նշենք, որ Աննա Հակոբյանը մարտի 7-ին հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ և ողջագուրվել: Սրանով պայմանավորված վարչապետն ու իր կինը որոշում են կայացրել Սևանում ինքնամեկուսանալու, քանի որ Բրազիլիայի նախագահի կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։–0–