Հայտնի է ապրիլի թոշակների տրամադրման ամսաթիվն ու ընթացակարգը

30.03.2020, 15:05
Հայտնի է ապրիլի թոշակների տրամադրման ամսաթիվն ու ընթացակարգը
Հայտնի է ապրիլի թոշակների տրամադրման ամսաթիվն ու ընթացակարգը
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. 2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում:

«Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–