551.66
6.82
485.62
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 33005 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայաստանում վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում

15:21
27 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ։

Այս մասին նշվում է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանի Facebook–յան էջում։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ:

Загружается новость ... "Лево"

Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:

Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը:

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ:

Մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին ձեռնոցների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, արդյունքում՝ տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դրանք ձեռք է բերել բարձր գներով։ Մասնավորապես՝ մեկ զույգ ձեռնոցի մեծածախ վաճառքի գինը 2020 թվականի մայիսին միջինում եղել է 31-86 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ միջինում 34-90 դրամ:

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:02
15 Հուլիսի 2020
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
17:45
15 Հուլիսի 2020
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել. ՎԻԴԵՈ
16:11
15 Հուլիսի 2020
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
15:22
15 Հուլիսի 2020
Ինչպես էր ադրբեջանական ԶՈՒ-ն հրետակոծում հայկական գյուղերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական հրետանին հարվածում հայկական գյուղերին. ՎԻԴԵՈ
14:31
15 Հուլիսի 2020
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
14:16
15 Հուլիսի 2020
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը (ՖՈՏՈ)
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը. ՖՈՏՈ
13:52
15 Հուլիսի 2020
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
13:14
15 Հուլիսի 2020
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
13:07
15 Հուլիսի 2020
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել (ՎԻԴԵՈ)
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել. ՎԻԴԵՈ
12:41
15 Հուլիսի 2020
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել (ՎԻԴԵՈ)
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել. ՎԻԴԵՈ
12:34
15 Հուլիսի 2020
30 մլն. դոլար արժողությամբ ադրբեջանական ԱԹՍ-ը խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса-АКМ» համալիրի կողմից (ՎԻԴԵՈ)
30 մլն. դոլար արժողությամբ ադրբեջանական ԱԹՍ-ը խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса-АКМ» համալիրի կողմից. ՎԻԴԵՈ
11:23
15 Հուլիսի 2020
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել. չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել. չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր. Հովհաննիսյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին. ՎԻԴԵՈ