Հայրենական մեծ պատերազմի 99–ամյա վետերանը հաղթահարել է կորոնավիրուսն ու առողջացած դուրս գրվել ԲԿ-ից (ՖՈՏՈ)

23.06.2020, 17:19
Հայրենական մեծ պատերազմի 99–ամյա վետերանը հաղթահարել է կորոնավիրուսն ու առողջացած դուրս գրվել ԲԿ-ից. ՖՈՏՈ
Հայրենական մեծ պատերազմի 99–ամյա վետերանը հաղթահարել է կորոնավիրուսն ու առողջացած դուրս գրվել ԲԿ-ից (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում, նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:

«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,-հրաժեշտ տալով բուժկենտրոնին ասել է Մեխակ Ավետիսյանը:

Հայաստանում հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով:–0–