Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է, նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ

09.06.2020, 20:30
Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է, նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ
Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է, նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է, նա ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ, որը քաղաքապետարանի աշխատակից է, հաղորդում է NEWS.am-ը` հղում անելով քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին։

Загружается новость ... "Лево"

«Քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ կորոնավիրուս հաստատված չէ, նա ունեցել է ակտիվ շփում վարակակրի հետ և հիմա ինքնամեկուսացված է։ Թեստ հանձնել է նախորդ շաբաթ, բայց նախքան այդ վարակակրի հետ շփումը և պատասխանը բացասական է եղել, բայց շփումից հետո բժիշկների ցուցումով ինքնամեկուսացման անհրաժեշտություն է առաջացել»,– ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ Մարությանն աշխատանքներն իրականացնում է հեռավար տարբերակով։–0–