Հայաստանը սահմանափակել է մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից (ՑՈՒՑԱԿ)

19.03.2020, 20:24
Հայաստանը սահմանափակել է մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից. ՑՈՒՑԱԿ
Հայաստանը սահմանափակել է մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից (ՑՈՒՑԱԿ)

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել ժամանակավորապես սահմանափակել է մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:

«Արտադրատեսակների ցանկը հասանելի է հղումով»,- գրել է նա իր Facebook-յան էջում։ 

Դրանց թվում՝ շնչառական դիմակներ, պաշտպանիչ ակնոցների հետ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն։ 

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։ 

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:-0-