Հայաստանը պատրաստվում է կիրառել կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստեր. Թորոսյան
14.04.2020,
22:34
Հայաստանը պատրաստվում է կիրառել կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստեր
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պատրաստվում է կիրառել կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստեր և ուսումնասիրել բնակչության շրջանում վիրուսի տարածվածության աստիճանը, ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։
Загружается новость ... "Лево"
Կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստերը թույլ են տալիս բացահայտել այն մարդկանց, ովքեր արդեն հիվանդացել են, ինչպես նաև որոշել վիրուսի նկատմամբ պոպուլյացիոն իմունիտետը։
«Մենք պատրաստվում ենք դա կիրառել (կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստեր, խմբգր.), և հիմա Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առաողջության ֆակուլտետի հետ միասին ստեղծում ենք ուսումնասիրության դիզայն բնակչության շրջանում վիրուսի տարածվածության աստիճանը բացահայտելու համար», – նշեց նախարարը։
Նա ընդգծեց, որ այս պահին նման թեստեր Հայաստանում դեռ չկան, և աշխարհում քիչ տեղեր են արտադրվում, սակայն քննարկվում է նման թեստերի ներկրման հարցը։
«Մենք մատակարարներից մեկի հետ քննարկում ենք նման թեստերի ներկրումն` այդ ուսումնասիրությունն իրականացնելու համար, ինչից հետո, հնարավոր է, դրանք արդեն կօգտագործվեն կիրառական բժշկության մեջ, այլ ոչ թե միայն ուսումնասիրության ժամանակ», – նշեց նա։
Ապրիլի 14–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1067 դեպք, առողջացել է 265 մարդ, 16 մարդ, ցավոք, մահացել է։–0–