Հայաստանը պատրա՞ստ է կորոնավիրուսի ներթափանցմանը. ԱՆ–ն հատուկ ռեպորտաժ է ներկայացնում (ՎԻԴԵՈ)

26.02.2020, 21:59
Հայաստանը պատրա՞ստ է կորոնավիրուսի ներթափանցմանը. ԱՆ–ն հատուկ ռեպորտաժ է ներկայացնում. ՎԻԴԵՈ
Հայաստանը պատրա՞ստ է կորոնավիրուսի ներթափանցմանը. ԱՆ–ն հատուկ ռեպորտաժ է ներկայացնում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Տարբեր երկրներում գտնվող մեր քաղաքացիները միշտ պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք։ Այդպես եղել է նաև Չինաստանի դեպքում։ Դա նրանց սահմանադրական իրավունքն է, գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում։

«Կառավարության որոշմամբ սահմանափակված է բոլոր անձանց մուտքը Իրանից Հայաստան, բացառությամբ մեր քաղաքացիների, ինչպես նաև բեռնատարների վարորդների։ Վերջիններս ամբողջ ճանապարհը անցնում են հսկողության տակ և կանխարգելիչ միջոցառումների ներքո», – նշել է նախարարը։

Այսօր հատուկ չվերթով Թեհրանից Իրան են տեղափոխվել 52 ուղևորներ, որոնց ուղեկցել է Առողջապահության նախարարության հատուկ մասնագետը։ ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են, նրանց մոտ որևէ գանգատ չի հայտնաբերվել։

Նշենք, որ երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն, այսօր Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի:

Այսօր աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80239 դեպք, որից Չինաստանում` 77780, 2666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2459 դեպք, 34-ը մահվան ելքով:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի, ժամը 18:00 դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78195: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը կազմել է 30073: Գրանցվել է 2718 մահ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ աշխարհում գրանցվել է 81226 հաստատված դեպք:-0-