Հայաստանը կորոնավիրուսն ախտորոշող 2 տեսակի ռապիդ թեստեր կստանա

16.03.2020, 21:14
Հայաստանը կորոնավիրուսն ախտորոշող 2 տեսակի ռապիդ թեստեր կստանա
Հայաստանը կորոնավիրուսն ախտորոշող 2 տեսակի ռապիդ թեստեր կստանա
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը կստանա երկու տեսակի ռապիդ թեստեր կորոնավիրուսը ախտորոշելու համար, որը կօգտագործվի սահմաններում, ինչպես նաև պոլիկլինիկաներում և ոչ ինֆեկցիոն հիվանդանոցներում, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ռապիդ թեստերը թույլ են տալիս շատ կարճ ժամանակահատվածում`15 րոպեի ընթացքում, նախապես հաստատել կամ հերքել մարդու մոտ կորոնավիրուսի առկայությունը:

«Ամենայն հավանականությամբ, թեստերը կլինեն երկու տեսակի՝ հետազոտելով թուքն ու արյունը: Թքի թեստը կօգտագործվի ոչ բժշկական հաստատություններում և անցակետերում, իսկ արյան թեստը առաջին կարգի բժշկական հաստատություններում, ինչպիսիք են պոլիկլինիկաները կամ սովորական, ոչ ինֆեկցիոն հիվանդանոցները»,- ասել է նա:

Թորոսյանը չի նշաել հստակ օրը, երբ կստանան թեստերը, քանի որ դա պայմանավորված է միջազգային լոգիստիկայի առկա խնդիրներով:

Նախարարի խոսքով, ներկայումս Հայաստանում կա շուրջ 3500 թեստ, և այս շաբաթ կստանան ևս 2000-ը: