Հայաստանը գնահատում է COVID-19-ի հարցում միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը
04.06.2020,
23:27
Հայաստանը գնահատում է COVID-19-ի հարցում միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Նրա խոսքով՝ մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը:
Загружается новость ... "Лево"
«Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների, այնպես էլ՝ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի առողջապահական համակարգի համար պետության կողմից ձեռք բերված և գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերած միջոցների մասին»,- գրել է նա։
Հունանյանը նշել է, որ պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ իրենց միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է։-0-

