Հայաստանը ձեռք կբերի Ռապիդ թեստեր մի քանի րոպեում կորոնավիրուսի ախտորոշման համար (ՎԻԴԵՈ)

15.03.2020, 21:00
Հայաստանը ձեռք կբերի Ռապիդ թեստեր մի քանի րոպեում կորոնավիրուսի ախտորոշման համար․ ՎԻԴԵՈ
Հայաստանը ձեռք կբերի Ռապիդ թեստեր մի քանի րոպեում կորոնավիրուսի ախտորոշման համար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի առողջապահության նախարարությունը շուտով ձեռք կբերի, այսպես կոչված, ռապիդ-թեստեր, այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Դրանք շատ կարճ ժամանակում՝ մոտ 15 րոպեի ընթացքում հնարավորություն կտան նախնական հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ»,- ասաց նա իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ։

Նրա խոսքով, այդ թեստերը իրականացվելու են անցակետերում, «Զվարթնոց» օդանավակայանում։

«Շատ ավելի արդյունավետ և մեծաքանակ տվյալներ կկարողանակնք կուտակել, որի արդյունքում կհետևեն մեր հետագա քայլերը»,- ասաց փոխվարչապետը։

Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կա հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի:-0-