435.71
4.38
404.37
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը բանակցում է COVID-19 պատվաստանյութի գնման շուրջ. Թորոսյանը նշել է սովորական կյանքին վերադառնալու ժամկետը

13:54
02 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը բանակցություններ է վարում COVID-19–ի պատվաստանյութերը  գնելու շուրջ, որոնք, սակայն, դեռ մշակման փուլում են, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

Загружается новость ... "Лево"


Նախարարն ընդգծեց, որ աշխարհում արդեն մշակվում է ավելի քան 100 պատվաստանյութ, որոնցից 20–ը կարող են արդյունավետ լինել։

Նա նշեց, որ փորձարկումներն անցկացվում են երեք փուլով։ Առաջին երկու փուլերը ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ կլինեն պատվաստանյութեր և միանգամից մի քանիսը, ինչը շատ կարևոր է աշխարհի բնակչության համար։

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում մի քանի ուղղություններով: Առաջինը ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Այդ պատվաստանյութը ամենահավանական թեկնածուներից մեկն է: Նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որ փորձելու են հավաքական գնումներ իրականացնել։ Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի պատվաստանյութ կգնեն և մյուս երկրներին դա հասնի շատ ուշ: Ասենք, որոշ երկրների պատվաստանյութը հասնի 2021-ի սկզբին, իսկ մյուս երկրներին հասնի դրանից մեկ տարի հետո: Դրա համար շատ կարևոր է բանակցությունները վարել հենց այսօրվանից, նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը», – ընդգծեց նախարարը։

Նա ասաց, որ տարբեր գնահատականներով պատվաստանյութը երկրների համար հասանելի կլինի կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Դա վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետև երրորդ փուլի հետազոտությունների ամփոփումը սպասվում է այդ ժամանակ:

«Փաստը, որ դա լինելու է և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին, արդեն ուրախալի է: Պետք է հետ չմնանք զարգացումներից», – ընդգծեց Թորոսյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը