Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետները

09.01.2025, 13:45
Հայտնի են  վարժական հավաքների անցկացման ժամկետները
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում կկազմակերպվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստի ժամանակ։

Հավաքները կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերա­պատ­րաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: