Հայաստանում սկսվում է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը
12.06.2020,
22:36
Հայաստանում սկսվում է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցելով, սկսել է COVID-19 նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։
«Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք ներկայումս զբաղվում են COVID-19 ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հետազոտության հարցաթերթը մշակվել է համանման հետազոտությունների իրականացման ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։
Հետազոտության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել բնակչության շրջանում:
Ինչպես նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հայկական գիտահետազոտական ներուժը պետք է հնարավորինս օգտագործվի քաղաքականության մշակման համար:
«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀԱՀ-ի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանին COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներում ներդրված անձնական մեծ ջանքի և նվիրումի համար», – նշել է նախարարը:–0–
Загружается новость ... "Лево"