Հայաստանում սկսել է գործել պարետային թեժ գիծ (ՖՈՏՈ)

21.03.2020, 14:48
Հայաստանում սկսել է գործել պարետային թեժ գիծ․ ՖՈՏՈ
Հայաստանում սկսել է գործել պարետային թեժ գիծ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսուհետ գործում է պարետատան «թեժ գիծ»՝ կապված կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության հետ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Մեր աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին»,- գրել է նա։

Թեժ գծի համարներն են.
8141 - Հայաստանի տարածքից զանգ կատարելիս
+374 11208141 - արտերկրից զանգ կատարելիս
060 83 83 00 - առողջապահական հարցերի դեպքում

Ինչպես նաև գործում է Առողջապահության նախարարության թեժ գիծը՝ 8003:-0-

 - рис.1