Հայաստանում քաղաքացու մոտ Covid-19–ով վարակումից 40 օր անց կրկին ախտորոշվել է կորոնավիրուս
27.07.2020,
09:47
Հայաստանում քաղաքացու մոտ Covid-19–ով վարակումից 40 օր անց կրկին ախտորոշվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակման դեպք է գրանցվել։
Այս մասին իր Facebook–յան էջում հայտնել է ԵՊԲՀ ուսանող Արսեն Հարությունյանը։
«Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ ունենք։ Առողջ եղեք», – գրել է նա։
Հայաստանում հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37317 դեպք, որոնցից 26478-ն` առողջացած, 705-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ:–0–

Загружается новость ... "Лево"